Ապրիլ 23, 2024
2855 դիտում

Հայ շախմատիստները շարունակում են վստահ ելույթները Կիրիշիում


Լուսանկարը` somovsmemorial.ru


Կիրիշիում շարունակում է ընթանալ «Աշխարհի պատանի աստղեր» շախմատի միջազգային մրցաշարը:

7-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչները ոչ-ոքի են խաղացել մրցակիցների հետ: Արամ Հակոբյանը միավորները կիսել է Նիկոլոզի Կաչարավայի (Վրաստան),

Շանթ Սարգսյանը՝ Կիրիլ Շեւչենկոյի (Ուկրաինա), իսկ Մամիկոն Ղարիբյանը՝ Սերգեյ Լովանովի (Ռուսաստան) հետ:

Հակոբյանը, Շեւչենկոն ու Սարգսյանը 5-ական միավորով կիսում են առաջին հորիզոնականը: Ղարիբյանն իր ակտիվում ունի 3,5 միավոր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին