2641 դիտում

Երկար դադարից հետո կկայանա Հայաստանի ակումբային առաջնություն


Լուսանկարը` Մեդիամաքս


Երկարատեւ դադարից հետո Հայաստանում կրկին անցկացվելու է շախմատի ակումբային առաջնություն:

Mediamax Sport-ին Շախմատի ակադեմիայից հայտնել են, որ մրցաշարի կիսաեզրափակիչ հանդիպումները կայանալու են մայիսի 25-26-ը:

Մասնակցության հայտերը դեռ ընդունվում են, վերջնաժամկետը մայիսի 20-ն է: Երեւանից բացի ներկայացված կլինեն նաեւ մարզերը, արդեն իրենց թիմերին գրանցել են Էջմիածինն ու Աբովյանը:

Գրոսմայստերական դպրոցն էլ ներկայացրել է թիմի կազմը, որով հանդես է գալու մրցաշարում: Ելույթ են ունենալու Արման Փաշիկյանը, Մանուել Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Շանթ Սարգսյանը, Արթուր Դավթյանը, Մամիկոն Ղարիբյանը, Ռոբերտ Մուրադյանն ու Ռոբերտ Փիլիպոսյանը:

Առաջնության եզրափակիչը կայանալու է հունիսի 10-16-ը շախմատի տանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին