2355 դիտում

Աննա Սարգսյանն ընդգրկվել է Հայաստանի կանանց հավաքականում


Լուսանկարը` Մեդիամաքս


17-ամյա Աննա Սարգսյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի որոշմամբ ընդգրկվել է Հայաստանի կանանց ազգային հավաքականում:

Ֆեդերացիան հաշվի է առել վերջերս նրա գրանցած գոհացուցիչ արդյունքները:

Սարգսյանը Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում լրացրել է կանանց միջազգային վարպետի 1-ին նորման, այնուհետեւ Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում՝ 2-րդ նորման:

Կանանց հավաքականի կազմում են նաեւ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին