Ապրիլ 20, 2024
2709 դիտում

Եռատոնին նվիրված արագ շախմատի մրցաշարի հաղթողը Մարտիրոսյանն է


Լուսանկարը` Մեդիամաքս


Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացել է եռատոնին նվիրված արագ շախմատի մրցաշար:

144 շախմատիստների պայքարում տոնական մրցաշարի հաղթող է դարձել այս տարվա Հայաստանի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը: Նա 7 հնարավորից վաստակել է 6,5 միավոր: 5 շախմատիստ 6-ական միավորով կիսել են 2-6-րդ հորիզոնականները:

Լրացուցիչ ցուցանիշնիշներով 2-րդ տեղը գրավել է Զավեն Անդրիասյանը, իսկ Հայկ Վարդանյանը՝ եզրափակել լավագույն եռյակը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին