Ապրիլ 20, 2024
1749 դիտում

Ավելի քան 5 ժամ տեւած խաղում Արոնյանը պարտվել է


Լուսանկարը` World Chess


Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրն անհաջող է դասավորվել Լեւոն Արոնյանի համար:

Նա սեւ խաղաքարերով հանդիպել է հետնապահ Ուեսլի Սոյին (ԱՄՆ) ու կրել մրցաշարում երկրորդ պարտությունը: Պարտիան տեւել է ավելի քան 5 ժամ, ու Արոնյանը, որն ունեցել է վատ դիրք, այդպես էլ չի կարողացել ճիշտ լուծումներ գտնել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:

 

Նույնքան երկար տեւած պարտիայում Շահրիար Մամեդյարովը (Ադրբեջան) հաղթանակ է տարել Վլադիմիր Կրամնիկի (Ռուսաստան) նկատմամբ:

 

Տուրի մյուս հանդիպումներում գրանցվել են ոչ ոքիներ՝ Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) միավորը կիսել է Ալեքսանդր Գրիշչուկի (Ռուսաստան), Դին Լիժենը (Չինաստան)՝ Սերգեյ Կարյակինի (Ռուսաստան) հետ:

 

Այժմ Կարուանան ու Մամեդյարովը 4-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Արոնյանը 2,5 միավորով կիսում է 6-7- րդ տեղերը: Մրցաշարում այսօր հանգստյան օր է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին