Ապրիլ 18, 2024
5403 դիտում

Հավակնորդների մրցաշարը գլխավորում է Ֆաբիանո Կարուանան


Լուսանկարը` World Chess


Հավակնորդների մրցաշարի 4-րդ տուրից հետո փոխվել է առաջատարը:

Չնայած Վլադիմիր Կրամնիկը խաղասկզբում ունեցել է առավելություն, Ֆաբիանո Կարուանան կարողացել է ճիշտ հաշվարկներ կատարել ու պարտիայի ընթացքը փոխել իր օգտին: ԱՄՆ-ի ներկայացուցիչը հաղթանակ է տարել ու 3 միավորով այժմ գլխավորում է աղյուսակը:

Սերգեյ Կարյակինին հաղթելուց հետո Լեւոն Արոնյանը եւս բարելավել է դիրքերը: Հայ գրոսմայստերը 2 միավորով այժմ կիսում է 4-6-րդ տեղերը: 2-րդ ու 3-րդ տեղերում 2,5-ական միավորով ընթանում են Կրամնիկն ու Շահրիար Մամեդյարովը:

Այսօր կայանալու է 5-րդ տուրը: Լեւոն Արոնյանի մրցակիցը լիելու է Ալեքսանդր Գրիշչուկը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին