2886 դիտում

Նադանյան. Չմոռանանք, որ Արոնյանը պարտությունից հետո ավելի լավ է խաղում


Լուսանկարը` Մեդիամաքս


Հավակնորդների մրցաշարում այսօր հանգստյան օր է, իսկ վաղը կայանալու է 4-րդ տուրը:

Լեւոն Արոնյանի մարզիչ Աշոտ Նադանյանն ու գրոսմայստեր Հրանտ Մելքումյանն այսօր ամփոփել են նախորդ պարտիաները:

Աշոտ Նադանյան

Առաջին տուրում Լեւոնը հաղթած դիրք ուներ, սուր պայքար էր ընթանում, բայց ես զարմացա, որ նա սկսեց քայլերը կրկնել: Վստահ չէր իր դիրքի վրա, դրա համար ռիսկի չգնաց ու որոշեց ոչ-ոքի անել: Չնայած, կարծում եմ, նա պետք է ձգտեր հաղթանակի:

2-րդում լավ խաղաց, կարողացավ հավասարեցնել իրավիճակն ու կրկին կես միավոր վաստակեց: Իսկ ահա երեկվա պարտության պատճառը նրա առաջին քայլն էր՝ 1.e4-ը: Եթե նույնիսկ լավ լուծում էր գտել, այն չպետք է կիրառեր Կրամնիկի դեմ, որովհետեւ վերջինս Բեռլինյան պաշտպանության շնորհիվ ժամանակին հաղթեց Կասպարովին, երեկ նույնպես այդպես վարվեց:

Բայց Լեւոնի շանսերը ես բարձր եմ գնահատում: Սա երկար մրցաշար է ու 14 տուրի ընթացքում մեկ անգամ սխալվելու հնարավորություն կա: Ավելի լավ է պարտվել սկզբում, քան վերջնամասում: Պետք չէ մոռանալ, որ Արոնյանը պարտությունից հետո ավելի լավ է սկսում խաղալ, ճնշումը կանցնի, այսօր կհանգստանա ու վաղը կմրցի Կարյակինի դեմ: Նա հարմար մրցակից է, վախենում է Լեւոնից, ու մեր շախմատիստը կարող է լավ արդյունք գրանցել: Կարծում եմ, կարիք չկա ռիսկի դիմելու, սակայն եթե լավ հարավորություն ստանա, պետք է ձգտի հաղթանակի:

Վերջին շրջանում Լեւոնը մարտավկա չի վերցնում, իսկ մրցաշարի ժամանակ շփվում ենք միայն այն ժամանակ, երբ նա կոնկրետ դիրքի հետ կապված հարց ունի: Լեւոնը պրոֆեսիոնալ է ու պետք չէ ամեն պարտիայից հետո նրան սփոփել կամ քաջալերել:

Հրանտ Մելքումյան

Լեւոնը վերջին շրջանում գերազանց մարզավիճակում է ու հաղթանակներ է տարել իր մասնակցած մրցաշարերում: Վաղը սեւերով Կարյակինի դեմ է խաղալու, որին վերջերս կրկին սեւ խաղաքարերով հաղթել էր: Հեշտ չի լինի, բայց, կարծում եմ, Արոնյանը ռիսկի կգնա: Իսկապես, մրցաշարը երկար է ու նա կկարողանա շտկել գործերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
mediamax.am
bravo.am