Ապրիլ 18, 2024
2730 դիտում

Պետրոսյանը դարձավ Աերոֆլոտ օփենի առաջատարը


Լուսանկարը` Մեդիամաքս


Տիգրան Պետրոսյանը շարունակում է անպարտելի ելույթները Մոսկվայում ընթացող Աերոֆլոտ օփենի գլխավոր մրցաշարում:

4-րդ տուրում հայ գրոսմայստերը սեւ խաղաքարերով ուժերն է չափել Մոլդովան ներկայացնող Վիկտոր Բոլոգանի հետ: Մինչ այդ 1-2-րդ տեղերը կիսող շախմատիստների պարտիան ավարտվել է ոչ-ոքի հաշվով:

 

Պետրոսյանը վաստակել է 3,5 միավոր ու դարձել է մրցաշարի առաջատարը: Նա Վլադիսլավ Արտեմիեւին (Ռուսաստան) ու Բոլոգանին շրջանցում է լրացուցիչ ցուցանիշներով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին