2709 դիտում

Աերոֆլոտ օփենում Պետրոսյանն ընթանում է 2-րդ տեղում


Լուսանկարը` Մեդիամաքս


Մոսկվայում ընթացող Աերոֆլոտ օփեն շախմատային փառատոնի գլխավոր մրցաշարի 3-րդ տուրում Տիգրան Պետրոսյանը կրկին հաղթանակ է տարել:

Հայ գրոսմայստերը սպիտակ խաղաքարերով առավելության է հասել Սի Պի Սետուրամանի նկատմամբ: Այժմ Պետրոսյանը 3 միավորով ընթանում է 2-րդ հորիզոնականում՝ առաջատար Վիկտոր Բոլոգանին (Մոլդովա) զիջելով միայն լրացուցիչ ցուցանիշներով:

Իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել Մանուել Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Արամ Հակոբյանը եւ Հայկ Մարտիրոսյանը: Արման Միքայելյանն ու Շանթ Սարգսյանը պարտություն են կրել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին