Ապրիլ 19, 2024
2989 դիտում

Աերոֆլոտ օփեն. Հայերից հաղթանակ են տարել երեք շախմատիստ


Լուսանկարը` Մեդիամաքս


Աերոֆլոտ օփենի գլխավոր մրցաշարում երեկ կայացել են մեկնարկային տուրի պարտիաները:

Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են տարել երեք շախմատիստ:

Մանուել Պետրոսյանն առավելության է հասել ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովի նկատմամբ, Տիգրան Պետրոսյանն ուժեղ է եղել Ֆելիպե Գալեգոյից (Կոլումբիա), իսկ Արման Միքայելյանը՝ Գրիգորի Օպարինից (Ռուսաստան):

Նրանք այժմ ունեն 1-ական միավոր ու մի շարք մասնակիցների հետ առաջատարների թվում են:

Հայ շախմատիստներից երեկ կես միավոր են վաստակել Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Արամ Հակոբյանը: Շանթ Սարգսյանը պարտություն է կրել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին