5987 դիտում

Հավակնորդների մրցաշարից հետո Արոնյանը կխաղա Grenke Chess Classic-ում


Լուսանկարը` londonchessclassic.com


Լեւոն Արոնյանը մարտի 31-ից ապրիլի 9-ը մասնակցելու է Բադեն-Բադենում կայանալիք Grenke Chess Classic մրցաշարին:

Ելույթ են ունենալու մի շարք ուժեղագույն շախմատիստներ՝ Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Վիշվանաթան Անանդը, Ֆաբիանո Կարուանան, Հոու Յիֆանը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը:

2017-ի ապրիլին կայացած Grenke Chess Classic-ի հաղթողի կոչումը նվաճել էր հենց Արոնյանը:

Այս տարի մարտին նա եւս մեկ շատ կարեւոր ստուգատես ունի:  Մարտի 10-28-ն Արոնյանը Բեռլինում հանդես է գալու հավակնորդների մրցաշարում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին