2917 դիտում

Հայ շախմատիստներն այսօր մեկնարկում են Աերոֆլոտ օփենում


Լուսանկարը` Մեդիամաքս


Այսօր Մոսկվայում կայանալու են Աերոֆլոտ օփեն շախմատային փառատոնի առաջին տուրի պարտիաները:

Գլխավոր մրցաշարում հանդես են գալու նաեւ Հայաստանի ներկայացուցիչները:

Առաջին տուրում Մանուել Պետրոսյանն ուժերն է չափելու Ռաուֆ Մամեդովի (Ադրբեջան), Գաբրիել Սարգսյանը՝ Քսյու Յինգլունի (Չինաստան) հետ:

Արամ Հակոբյանի մրցակիցը լինելու է Արավինդ Չիտամբարամը (Հնդկաստան), Արման Միքայելյանինը՝ Գրիգորի Օպարինը (Ռուսաստան), Շանթ Սարգսյանինը՝ Միխայիլ Անտիպովը (Ռուսաստան):

Տիգրան Պետրոսյանն ու Հայկ Մարտիրոսյանն էլ կմրցակցեն համապատասխանաբար Ֆելիպե Գալեգոյի (Կոլումբիա) եւ Պի Ինյանի (Հնդկաստան) հետ:

Աերոֆլոտ Օփենի մրցանակային ֆոնդը կազմում է 140 հազ. եվրո:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին