3834 դիտում

Շախմատի տղամարդկանց ԵԱ-ին Հայաստանը մեծ թիմով կմասնակցի


Լուսանկարը` Մեդիամաքս


Մարտի 16-29-ը Բաթումիի «Շերատոն» հյուրանոցում կայանալիք շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում Հայաստանը մեծաքանակ թիմով է ներկայացված լինելու:

Հանդես են գալու 33 շախմատիստներ, այդ թվում Հայաստանի տղամարդկանց ընտրանու շախմատիստներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Հայկ Մարտիրոսյանը, գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը,Սերգեյ Մովսեսյանը, Մանուել Պետրոսյանը, Արման Փաշիկյանը:

Մրցաշարին կմասնակցեն նաեւ Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը:

Եվրոպայի առաջնության մրևցանակային ֆոնդը 100 հազ. եվրո կկազմի, կլինեն հատուկ մրցանակներ լավագույն երիտասարդ խաղացողների համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին