4282 դիտում

Հավակնորդների մրցաշարում Արոնյանը կմեկնարկի Լիժենի դեմ պարտիայով


Լուսանկարը` fide.com


Կայացել է հավակնորդների մրցաշարի վիճակահանությունը, որից հետո շախմատիստներն իմացել են իրենց մրցակիցներին:

Մարտի 10-ին Բեռլինում մեկնարկող մրցաշարի առաջին տուրում Աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ուժերը չափելու է Դինգ Լիժենի (Չինաստան) հետ:

 

Տուրի մյուս պարտիաներում կկայանան հետեւյալ դիմակայությունները՝ Վլադիմիր Կրամնիկ-Ալեքսանդր Գրիշչուկ, Սերգեյ Կարյակին-Շահրիար Մամեդյարով եւ Ֆաբիանո Կարուանա-Ուեսլի Սո:

 

Մրցաշարի հաղթողն իրավունք կստանա Աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարել Մագնուս Կարլսենի դեմ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին