Ապրիլ 24, 2024
4393 դիտում

Լպուտյանը կարծում է, որ Շախմատի ինստիտուտը բարիք կբերի աշխարհին


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Սմբատ Լպուտյանը նշել է, որ 2011 թվականին շախմատը, որպես պարտադիր առարկա, ներդրվելուց հետո սկսվել են հետազոտությունները՝ հասկանալու համար, թե որքանով է կարեւոր այն կրթական համակարգում։

Երեւանում Շախմատի գիտահետազոտական ինստիտուտի բացման կապակցությամբ Լպուտյանը հայտնել է, որ աշխարհը եւս սկսել է գիտակցել ու մեծ ուշադրություն դարձնել այս ուղղությանը։

 

«Շախմատը հնարավորություն է տալիս երեխաներին սովորել մտածել, տրամաբանել, ստեղծագործել ու պայքարել։ Մենք ցանկանում ենք ուսումնասիրել հենց այս արժեքները, եւ այս ինստիտուտը մեծ բարիք կլինի ամբողջ աշխարհի կրթական համակարգերում շախմատի ներդրման համար։ Սրանով շախմատի կարեւորությունը, որպես կրթական համակարգի բաղկացուցիչ, այլ ոչ թե որպես զուտ մարզաձեւ, ավելի է բարձրանում ու ամրապնդվում՝ ունենալով հստակ գիտական հիմք»,- Լպուտյանի խոսքերը մեջբերում է ֆեդերացիայի կայքը:

 

Նա նաեւ ընդգծել է, որ ինստիտուտում իրականացվող հետազոտությունները թույլ կտան մշակել կրթական նոր մոտեցումներ ու ուղղություններ, որոնք կօգտագործվեն ուսուցիչների վերապատրաստման համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին