Ապրիլ 25, 2024
4413 դիտում

Բացվել է «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Այսօր Խաչատուր Աբովյանի պետական մանկավարժական համալսարանում կայացել է «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի բացումը, որին մասնակցել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը:

Հայաստանն առաջին երկիրն է, որն արդեն ունի նման կենտրոն, Իլյումժինովի խոսքով դա շրջադարձային պահ է շախմատի շարժման զարգացման համար: Արդեն հնարավոր կլինի ուսումնասիրել, թե ինչպես է շախմատը նպաստում ինտելեկտուալ ու անհատականության կայացման վրա, քանի որ այն միակ մարզաձեւն է, որն ուղեղի երկու կիսագնդերն էլ զարգացնում է:

«Հայաստանը հերթական անգամ առաջինն է շախմատային աշխարհում: 2011-ին առաջին երկիրը դարձավ, որը շախմատը դպրոցում պարտադիր առարկա դարձրեց, շախմատային ակադեմիա ունի ու մարզաձեւի զարգացման կենտրոններից է: Շատ երկրներից են այստեղ մասնագետներ ժամանում ու ուսումնասիրում ձեր փորձը»,- ասել է Իլյումժինովը:

Ինստիտուտը գործում է ՀՊՄՀ կազմում՝ որպես առանձին ստորաբաժանում: Գիտահետազոտական այս հաստատության կազմում ներգրավված են գիտության տարբեր բնագավառների առաջատար մասնագետներ, ովքեր հետազոտություններ են իրականացնելու շախմատի հոգեբանական, սոցիոլոգիական, կրթական ու այլ հիմնախնդիրների շուրջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին