4111 դիտում

Հայկական շախմատային մեծաքանակ թիմը կմասնակցի Աերոֆլոտ Օփենին


Լուսանկարը` Մեդիամաքս


Փետրվարի 19-ից մարտի 2-ը Մոսկվայում 16-րդ անգամ տեղի կունենա Աերոֆլոտ Օփեն շախմատային փառատոնը, որի շրջանակներում կանցկացվի 3 մրցաշար:

Գլխավոր մրցաշարում հանդես կգան Հայաստանի հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը, գրոսմայստերներ Մանուել Պետրոսյանը, Արման Միքայելյանը ու միջազգային վարպետներ Արամ Հակոբյանը եւ Շանթ Սարգսյանը:

Եվս 6 մասնակիցներ էլ ելույթ կունենան B եւ C մրցաշարերում:

Աերոֆլոտ Օփենի մրցանակային ֆոնդը 140 հազ. եվրո է կազմում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին