4386 դիտում

Մարիամ Մկրտչյանը հաջող է հանդես եկել Օրշայի մրցաշարում


Լուսանկարը` norwaychess.no


Բելառուսական Օրշա քաղաքում ավարտվել է շախմատի միջազգային մրցաշարը, որտեղ հաջող է հանդես եկել Հայաստանի ներկայացուցիչ Մարիամ Մկրտչյանը:

Մրցաշարում սահմնանված են եղել մրցանակներ լավագույն արդյունք ցույց տված կին մասնակիցների համար: Մկրտչյանը 4,5 միավորով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը:

Լավագույն արդյունքը կին շախմատիստներից ցույց է տվել Օլգա Բադելկան (Բելառուս)՝ 6 միավոր:

Մկրտչյանը հաջող է ելույթ ունեցել նաեւ մինչեւ 14 տարեկանների կայծակնային մրցաշարում: Նա 6 միավորով աղջիկների պայքարում դարձել է լավագույնը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին