8270 դիտում

Լեւոն Արոնյան. Ես գիտեմ թայ-բրեյքում խաղալու հոգեբանությունը


Լուսանկարը` gibchess.com

Լուսանկարը` gibchess.com

Լուսանկարը` gibchess.com

Լուսանկարը` gibchess.com


Ջիբրալթար-օփենում հաղթելուց հետո Լեւոն Արոնյանը խոստովանել է, որ մրցաշարի դասական պարտիաների ժամանակ որոշ բացթողումներ է արել, սակայն կարողացել է հետ բերել կորցրած միավորներն ու լինել առաջինը:


«Թայ-բրեյքում վատ հանդես չեկա: Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ ես խաղացել էի նաեւ Աշխարհի գավաթում, ես գիտեմ թայ-բրեյքում խաղալու հոգեբանությունը: Ուրախ եմ, որ կարողացա հաղթանակ տանել, սա մեծ պատիվ է»,-ասել է Արոնյանը:

Հայ գրոսմայստերը նշել է, որ ցանկացած մրցաշար ինքը մեկնում է բարձր տրամադրությամբ ու փորձում է ցույց տալ իր լավագույն խաղը: Մարտին կայանալիք հավակնորդների մրցաշարն էլ բացառություն չի լինելու:

«Յուրաքանչյուրն էլ երազում է Աշխարհի չեմպիոնական մրցամարտին մասնակցել: Ես էլ բացառություն չեմ: Դրա համար պետք է հավատալ, փորձել ու ձգտել: Ես մինչեւ հավակնորդների մրցաշար կմարզվեմ ու կհանգստանամ, ինչը եւս շատ կարեւոր է»,-եզրափակել է շախմատիստը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին