Ապրիլ 25, 2024
7039 դիտում

Լեւոն Արոնյանը նվաճել է 2018-ի առաջին տիտղոսը


Լուսանկարը` gibchess.com

Լուսանկարը` gibchess.com

Լուսանկարը` gibchess.com

Լուսանկարը` gibchess.com

Լուսանկարը` gibchess.com

Լուսանկարը` gibchess.com

Լուսանկարը` gibchess.com


Ջիբրալթարում ավարտվել է շախմատային փառատոնը, որի գլխավոր մրցաշարում հաղթողի կոչումը նվաճել է Լեւոն Արոնյանը:

Մրցաշարի մեկնարկը ոչ այդքան հաջող սկսած հայ շախմատիստը միջնամասում տարել է մի շարք կարեւոր հաղթանակներ ու հավասարվել առաջատարներին: Վերջին տուրում նա ոչ-ոքի է ավարտել Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ) հետ պարտիան:

Մրցաշարի կանոնակարգի համաձայն՝ հաղթողը որոշվում է թայ-բրեյքով: Այստեղ Արոնյանը նախ առավելության է հասել Ռիչարդ Ռապպորտին (Հունգարիա), ապա գեղեցիկ ոճով հաղթել նաեւ Մաքսիմ Վաշյե-Լագրավին (Ֆրանսիա)՝ նվաճելով մրցաշարի հաղթողի տիտղոսը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին