Ապրիլ 23, 2024
7182 դիտում

Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի փետրվարյան աղյուսակում 5-րդն է


Լուսանկարը` grandchesstour.org


ՖԻԴԵ-ն հրապարակել է փետրվար ամսվա վարկանշային աղյուսակը:

Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում Հայաստանի 4 շախմատիստներ են:  Լեւոն Արոնյանը 2797 միավորով 5-րդ հորիզոնականում է, Գաբրիել Սարգսյանը (2677 միավորով) 67-րդն է,  Վլադիմիր Հակոբյանը (2667)` 76-րդը, իսկ Հրանտ Մելքումյանը (2664)՝ 82-րդը:

Ուժեղագույն շախմատիստների ցանկը շարունակում է գլխավորել Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը 2843 միավորով: Երկրորդը Շահրիյար Մամեդյարովն (2814) է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Վլադիմիր Կրամնիկը (2800):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին