Ապրիլ 26, 2024
6456 դիտում

Լեւոն Արոնյանի հերթական հաղթանակը Ջիբրալթարի փառատոնում


Լուսանկարը` gibchess.com


Ջիբրալթարում ընթացող միջազգային փառատոնում Լեւոն Արոնյանը հերթական հաղթանակն է տարել:

7-րդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակ խաղաքարերով ուժեղ է եղել Նայջլ Շորթից (Անգլիա): Արոնյանը վաստակել է 5,5 միավոր ու բարձրացել 7-րդ հորիզոնական:

Նա ընդամենը 0,5 միավոր է զիջում առաջատարներին, որոնք երկուսն են: 6-ական միավորով մրցաշարային աղյուսակի 1-2-րդ տեղերում են ԱՄՆ-ն ներկայացնող Հիկարու Նակամուրան ու անգլիացի Դեւիդ Հոուելը:

Լիլիթ Մկրտչյանն էլ 4 միավոր ունի իր հաշվին գրանցած:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին