Ապրիլ 18, 2024
2489 դիտում

Կանանց շախմատի պայքարում առաջատարները կրկին հաղթանակ են տարել


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի շախմատի կանանց առաջնության 3-րդ տուրից հետո Աննա Սարգսյանն ու Մարիա Կուրսովան 3-ական միավորով կիսում են 1-2-րդ տեղերը:

3-րդ տուրում Սարգսյանը հաղթել է Սուսաննա Գաբոյանին, իսկ Կուրսովան ուժեղ է եղել Աննա Խաչատրյանից: Նրանք 3-րդ տեղում ընթացող Լիլիթ Գալոյանից առաջ են կես քայլով:

Տուրի մյուս պարտիաներում Մարիա Գեւորգյանն առավելության է հասել Նարե Առաքելյանի, Մարիամ Մկրտչյանը՝ Սոնա Ասատրյանի նկատմամբ, իսկ Լիլիթ Գալոյանն ուժեղ է եղել Սիրանուշ Ղուկասյանից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին