Ապրիլ 16, 2024
2844 դիտում

Շախմատի առաջնության կանանց պայքարում երկիշխանություն է


Լուսանկարը` fide.com


Հայաստանի շախմատի կանանց առաջնությունում կայացել են երկրորդ տուրի պարտիաները:

Մրցաշարային աղյուսակի առաջին տեղը կիսում են Մարիա Կուրսովան եւ Աննա Սարգսյանը: Կուրսովան երկրորդ տուրում հաղթել է Մարիա Գեւորգյանին, իսկ Սարգսյանը`Սիրանուշ Ղուկասյանին:

 

Երկու շախմատիստուհիներն էլ իրենց ակտիվում ունեն երկուական միավոր:

 

Լիլիթ Գալոյանն ուժեղ է եղել Մարիամ Մկրտչյանից, Նարե Առաքելյանը` Սոնա Ասատրյանից: Միակ ոչ-ոքին գրանցվել է Աննա Խաչատրյան-Սուսաննա Գաբոյան պարտիայում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին