2797 դիտում

Հայաստանի առաջնությունը գլխավորում է Ռոբերտ Հովհաննիսյանը


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության երկրորդ տուրից հետո աղյուսակը երկու միավորով գլխավորում է Ռոբերտ Հովհաննիսյանը:

2-րդ տուրում Հովհաննիսյանը հաղթանակ է տարել Տիգրան Պետրոսյանի նկատմամբ: Երեկ մեկ միավոր են վաստակել նաեւ Արման Փաշիկյանը ու Տիգրան Հարությունյանը, ովքեր ուժեղ են եղել համապատասխանաբար Զավեն Անդրիասյանից եւ Կարեն Գրիգորյանից:

 

Սամվել Տեր-Սահակյան-Մանուել Պետրոսյան եւ Հովհաննես Գաբուզյան-Շանթ Սարգսյան պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին