Ապրիլ 25, 2024
6339 դիտում

Հայաստանի պատանեկան թիմը հաղթանակով է մեկնարկել Օլիմպիադայում


Լուսանկարը` tournaments.chessacademy.am


Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքում մեկնարկել է մինչեւ 16 տարեկանների շախմատի Օլիմպիադան: Մրցաշարին մասնակցում է 30 հավաքական:

Հայաստանի հավաքականի կազմում Արտաշես Մինասյանի գլխավորությամբ հանդես են գալիս Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Դավիթ Միրզոյանը, Մամիկոն Ղարիբյանը եւ Աննա Սարգսյանը:

Առաջին տուրում հայ շախմատիստները 4:0 հաշվով առավելության են հասել Շրի Լանկայի ընտրանու նկատմամբ:

Այսօր կայանալու են Օլիմպիադայի 2-րդ եւ 3-րդ տուրերը: Հայաստանի 2-րդ տուրի մրցակիցն Իսրայելն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին