Ապրիլ 24, 2024
11202 դիտում

Լեւոն Արոնյանը Grand Chess Tour-ում զբաղեցրել է 3-րդ տեղը


Լուսանկարը` flickr.com


London Chess Classic-ով ավարտվել է Grand Chess Tour-ը, որի փուլերի ընդհանուր հաշվարկով Լեւոն Արոնյանը զբաղեցրել է 3-րդ տեղը:

Լոնդոնում վերջին տուրում Արոնյանը պարտություն է կրել Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենից (Նորվեգիա) ու այս փուլում զբաղեցրել 7-րդ տեղը: Հաղթողի կոչումը նվաճել է Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ):

Սակայն ընդհանուր հաշվարկով հայ գրոսմայստերը Grand Chess Tour-ում 29 միավորով կանգնել է պատվոհարթակի 3-րդ աստիճանին: Առաջին տեղում ելույթն ավարտել է Կարլսենը, իսկ Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա) զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին