Ապրիլ 20, 2024
7409 դիտում

London Chess Classic-ի վերջին տուրում Արոնյանը հանդիպելու է Կարլսենին


Լուսանկարը` London Chess Classic


London Chess Classic-ի 8-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորել է Յան Նեպոմնյաչնին (Ռուսաստան):

Նա երեկ կարողացել է սեւ խաղաքարերով առավելության հասնել Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի (Նորվեգիա) նկատմամբ ու 5,5 միավորով ընթանում է առաջին տեղում:

Լեւոն Արոնյանը Մայքլ Ադամսի (Անգլիա) հետ դիմակայությունն ավարտել է ոչ-ոքիով: Հայ շախմատիստն իր ակտիվում ունի 4 միավոր:

Այսօր կայանալու է վերջին տուրը, եւ Արոնյանն ուժերն է չափելու Կարլսենի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին