Ապրիլ 25, 2024
5376 դիտում

Գաբրիել Սարգսյանը Լոնդոնի FIDE Open-ի հաղթողն է



Լոնդոնում ավարտվել է FIDE Open մրցաշարը, որի առաջին երկու հորիզոնականները զբաղեցրել են Հայաստանի ներկայացուցիչները:

Վերջին տուրում Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի է խաղացել Ալեքսանդր Մոտիլյովի (Ռուսաստան) հետ, իսկ Գաբրիել Սարգսյանը հաղթել է Ջոնաթան Հոուքինսին (Անգլիա):

 

Երկու շախմատիստն էլ, ինչպես նաեւ Սեբաստիան Մազեն (Ֆրանսիա), վաստակել են 7,5-ական միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով հաղթողի կոչումը նվաճել է Սարգսյանը, իսկ Մելքումյանը զբաղեցրել է 2-րդ տեղը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին