Ապրիլ 17, 2024
7678 դիտում

Արոնյան-Լագրավ պարտիան ավարտվել է ոչ-ոքի


Լուսանկարը` London Chess Classic


London Chess Classic-ում երեկ կայացած 5-րդ տուրում միակ հաղթանակը կրկին տարել է ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանան:

Այս անգամ նա առավելության է հասել Աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) նկատմամբ: Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով միավորները կիսել է Մաքսիմ Վաշյե-Լագրավի (Ֆրանսիա) հետ:

Կարուանան 3,5 միավորով վստահ գլխավորում է մրցաշարային աղյուսակը, Արոնյանը 2,5 միավորով ընթանում է 4-րդ տեղում: Այսօր մրցաշարում հանգստյան օր է, իսկ վաղը հայ շախմատիստը կհանդիպի Ուեսլի Սոյին (ԱՄՆ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին