4920 դիտում

FIDE Open-ի 5-րդ տուրը հաջող է դասավորվել հայերի համար


Լուսանկարը` https://pbs.twimg.com


Լոնդոնում ընթացող FIDE Open-ի 5-րդ տուրը եւս հաջող է դասավորվել Հայաստանի ներկայացուցիչների համար:

Հրանտ Մելքումյանը տարել է 5-րդ հաղթանակը, այս անգամ նա ուժեղ է եղել Սարին Նիհալից (Հնդկաստան): Գաբրիել Սարգսյանն առավելության է հասել Տորբյոմ Հանսենի (Նորվեգիա) նկատմամբ:

Մելքումյանն ու Ջահոնգիր Վախիդովը (Ուզբեկստան) վաստակել են 5-ական միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով հայ շախմատիստն ընթանում է 1-ին տեղում: Սարգսյանն ունի 4 միավոր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին