Ապրիլ 20, 2024
6275 դիտում

Լիլիթ Մկրտչյանը մասնակցում է Ռադզիկովսկայի հուշամրցաշարին


Լուսանկարը` chengdu2015.fide.com


Լեհաստանում ավարտին է մոտենում Կրիստինա Ռադզիկովսկայի հուշամրցաշարը, որին մասնակցում են 10 շախմատիստուհի:

Կայացած 7 տուրից հետո աղյուսակը 5 միավորով միանձնյա գլխավորում է Լեյլա Ջավախաշվիլին:

Մոնիկա Սոչկոն ու Իոլանտա Զավադսկան 4,5-ական միավորով կիսում են 2-3-րդ հորիզոնականները: Լիլիթ Մկրտչյանը վաստակել է 3,5 միավոր ու ընթանում է 6-րդ հորիզոնականում:

Հուշամրցաշարի ավարտին մնացել է 2 տուր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին