Ապրիլ 25, 2024
5620 դիտում

Ծաղկաձոր օփենի առաջատարը Մարին Բոսիոչիչն է


Լուսանկարը` http://tsaghkadzoropen.chessacademy.am


Ծաղկաձորում ընթացող շախմատային օփենի 8-րդ տուրում Տիգրան Պետրոսյանը կարողացել է հաղթանակի հասնել մրցակցի նկատմամբ:

Հայ գրոսմայստերը սպիտակներով առավելության է հասել Ռինատ Ջումաբաեւի (Ղազախստան) նկատմամբ: Ռոբերտ Հովհաննիսյանը միավորները կիսել է առաջատար Մարին Բոսիոչիչի (Խորվաթիա), իսկ Արամ Հակոբյանը՝ Սունդար Շյամի (Հնդկաստան) հետ:

Պետրոսյանը 6 միավորով ընթանում է 3-րդ տեղում, Հովհաննիսյանն ու Հակոբյանն ունեն 5,5-ական միավոր: Մրցաշարային աղյուսակը 6,5 միավորով գլխավորում է Բոսիոչիչը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին