Ապրիլ 25, 2024
5055 դիտում

Լեւոն Արոնյանը Գրան Պրիի 2-րդ տուրում հաղթել է Էրնեստո Ինարկիեւին


Լուսանկարը` worldchess.com


Պալմա դե Մալյորկայում ընթացող Գրան Պրիի եզրափակիչ փուլի 2-րդ տուրում Լեւոն Արոնյանը հաղթանակ է տարել:

Նա սպիտակ խաղաքարերվ ուժեղ է եղել Էրնեստո Ինարկիեւից (Ռուսաստան):

 

4 շախմատիստներ՝ Արոնյանը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Անիշ Գիրին եւ Թեյմուր Ռաջաբովը, 1,5 միավոր են վաստակել: Լրացուցիչ ցուցանիշներով առաջատարը հայ գրոսմայստերն է:

 

3-րդ տուրում Արոնյանը կմրցի Վաշյե-Լագրավի հետ:

 

Գրան Պրիի ընդհանուր հաշվարկի առաջին եւ երկրորդ տեղերը գրաված շախմատիստները կմասնակցեն հավակնորդների մրցաշարին: Այդ իրավունքն առայժմ ունեն միայն Լեւոն Արոնյանը, Դին Լիժենը, Սերգեյ Կարյակինը եւ Վլադիմիր Կրամնիկը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին