10151 դիտում

Լեւոն Արոնյանը Գրան Պրիում մեկնարկել է ոչ-ոքիով


Լուսանկարը` worldchess.com


Գրան Պրիի եզրափակիչ փուլն ընթանում է Պալմա դե Մալյորկայում, որտեղ երեկ կայացել են առաջին տուրի պարտիաները:

Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել Դմիտրի Յակովենկոյի (Ռուսաստան) հետ ու վաստակել կես միավոր: Մեկական միավոր ունեն Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Անիշ Գիրին եւ Էրնեստո Ինարկիեւը:

Գրան Պրիի ընդհանուր հաշվարկի առաջին եւ երկրորդ տեղերը գրաված շախմատիստները կմասնակցեն հավակնորդների մրցաշարին: Այդ իրավունքն առայժմ ունեն միայն Լեւոն Արոնյանը, Դին Լիժենը, Սերգեյ Կարյակինը եւ Վլադիմիր Կրամնիկը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին