Ապրիլ 19, 2024
8417 դիտում

Գրան Պրի. Արոնյանի առաջին մրցակիցը Յակովենկոն է


Լուսանկարը` fide.com


Այսօր Պալմա դե Մալյորկայում կայանալու է շախմատի Գրան Պրիի եզրափակիչ փուլի առաջին տուրը:

Լեւոն Արոնյանի մրցակիցը լինելու է Դմիտրի Յակովենկոն (Ռուսաստան): Հայ շախմատիստը հանդես է գալու սեւ խաղաքարերով:

Գրան Պրիի ընդհանուր հաշվարկի առաջին եւ երկրորդ հորիզոնականները գրաված շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու հավակնորդների մրցաշարին: Այժմ հայտնի է միայն 4 մասնակցի անուն՝ Լեւոն Արոնյան, Դին Լիժեն, Սերգեյ Կարյակին եւ Վլադիմիր Կրամնիկ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին