Ապրիլ 25, 2024
4649 դիտում

ԱԱ. Մարտիրոսյանն առաջատարներից հետ է կես միավորով


Լուսանկարը` flickr.com


Շախմատի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունում կայացել են երրորդ տուրի հանդիպումները:

Հայաստանի ներկայացուցիչներից Հայկ Մարտիրոսյանը սեւ խաղաքարերով ոչ-ոքի է ավարտել Նիկիտա Մորոզովի (Մոլդովա) հետ պարտիան: Տիգրան Հարությունյանը եւս ոչ-ոքի է խաղացել, իսկ Մանուել Պետրոսյանը` պարտություն կրել:

Մարտիրոսյանը 2,5 միավորով զբաղեցնում է 14-րդ տեղը` առաջատարներից հետ մնալով կես քայլով:

Աղջիկների պայքարում Սիրանուշ Ղուկասյանն իր ակտիվում ունի 2 միավոր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին