Ապրիլ 20, 2024
7266 դիտում

Վաղն Արոնյանը կմեկնարկի Գրան Պրիի եզրափակիչ փուլում


Լուսանկարը` fide.com


Վաղը Պալմա դե Մալյորկայում կմեկնարկի շախմատի Գրան Պրիի եզրափակիչ փուլը:

Մրցաշարին մասնակցելու են 18 շախմատիստ, այդ թվում Լեւոն Արոնյանը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ),  Դին Լիժենը (Չինաստան), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Անիշ Գիրին (Հոլանդիա) եւ այլք:


Գրան Պրիի ընդհանուր հաշվարկի առաջին եւ երկրորդ հորիզոնականները գրաված շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու հավակնորդների մրցաշարին: Այժմ հայտնի է միայն 4 մասնակցի անուն՝ Լեւոն Արոնյան, Դին Լիժեն, Սերգեյ Կարյակին եւ Վլադիմիր Կրամնիկ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին