Ապրիլ 20, 2024
10122 դիտում

Շախմատի տղամարդկանց ընտրանին պատրաստվում է թիմային ԵԱ-ին


Լուսանկարը` Photolure


Հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 7-ը Կրետեում կայանալու են տղամարդկանց ու կանանց Եվրոպայի շախմատի թիմային առաջնությունները:

Հայաստանի տղամարդկանց ընտրանին առաջնությանը պատրաստվում է Ծաղկաձորում: Այդ մասին Mediamax Sport-ին ասել է թիմի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը:

Թիմի կազմում մրցաշարում հանդես են գալու վերջերս Աշխարհի Գավաթը հաղթած ու ՖԻԴԵ-ի 2-րդ համար Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Հրանտ Մելքումյանը եւ Հովհաննես Գաբուզյանը:

Կանանց ընտրանու կազմում Արթուր Չիբուխչյանի գլխավորությամբ ելույթ են ունենալու Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան ու Մարիա Գեւորգյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին