Ապրիլ 26, 2024
6594 դիտում

Գրիգորյանը Նեգրոս օփենի առաջատարներից հետ է մեկ միավորով


Լուսանկարը` Մեդիամաքս


Ֆիլիպիններում շարունակվում է Նեգրոս օփեն շախմատի մրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացնում է գրոսմասյտեր Կարեն Գրիգորյանը:

7-րդ տուրում Գրիգորյանը ոչ-ոքի է խաղացել Սրինաթ Նարայանանի (Հնդկաստան) հետ: Այժմ նա 5 միավորով մի շարք շախմատիստների հետ կիսում է 3-7-րդ տեղերը: Նա առաջատարներ Ռոժելիո Անտոնիոյին (Ֆիլիպիններ) ու Նայջել Շորթին (Անգլիա) զիջում է մեկ միավոր:

Մրցաշարում հանդես են գալիս 6 երկրների 51 շախմատիստ, այդ թվում՝ 7 գրոսմայստեր եւ 6 միջազգային վարպետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին