Ապրիլ 20, 2024
12837 դիտում

Շախմատի Աշխարհի չեմպիոնական մրցամարտն անցկացվելու է Լոնդոնում


Լուսանկարը` grandchesstour.org


2018 թվականի շախմատի Աշխարհի չեմպիոնի մրցամարտն անցկացվելու է նոյեմբերին Լոնդոնում, հայտնում է El Pais-ը:

Ավելի վաղ այն ընդունելու ցանկություն էին հայտնել Ճապոնիան, Հարավային Կորեան ու Սինգապուրը:

Աշխարհի գործող չեմպիոն Մարգնուս Կարլսենի մրցակիցը հայտնի է դառնալու հավակնորդների մրցաշարից հետո, այն կայանալու է Բեռլինում մարտի 10-28-ը:

Այնտեղ հանդես է գալու նաեւ Լեւոն Արոնյանը, այդ իրավունքը հայ շախմատիստը վաստակել է Աշխարհի Գավաթում տոնած հաղթանակի շնորհիվ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին