8287 դիտում

Ջերմուկում ընթացող Գրան Պրիի թեժ պայքարը շարունակվում է


Լուսանկարը` tournaments.chessacademy.am


Պատանի շախմատիստները Ջերմուկում շարունակում են պայքարել Եվրոպայի Գրան Պրիում: Նրանք արդեն 6 տուրի հանդիպումներ են անցկացրել:

Ուկրաինան ներկայացնող Կիրիլ Շեւչենկոն ստանձնել է առաջատարի դիրքերն ու պահպանում է այն: 6-րդ տուրում նա հաղթել է Ստեփան Պողոսյանին (Ռուսաստան) ու 5,5 միավոր վաստակել:

Նրան շարունակում են հետապնդել հայ շախմատիստներ Արամ Հակոբյանն ու Շանթ Սարգսյանը 5-ական միավորով: Հակոբյանն ուժեղ է եղել Նիկոլոզի Կաչարավայից (Վրաստան), Սարգսյանն էլ՝ Ֆրեդրիկ Տոր Ակսենից (Նորվեգիա):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին