8570 դիտում

Ջերմուկի Գրան Պրիի 3-րդ տուրն ու նախագահի այցը


Լուսանկարը` tournaments.chessacademy.am


Ջերմուկում շարունակում է ընթանալ Եվրոպայի պատանեկան Գրան Պրի մրցաշարը:

3-րդ տուրի 6 պարտիաներից 5-ն ունեցել են հաղթական ավարտ: Մրցաշարի առաջատարներից Կիրիլ Շեւչենկոն տոնել է 3-րդ անընդմեջ հաղթանակը, իսկ Մամիկոն Ղարիբյանը պարտվել է Շանթ Սարգսյանին:

 

Հաղթանակներ են տոնել նաեւ Արամ Հակոբյանը, Արսենի Նեստերովը եւ Սերգեյ Լոբանովը: Միակ ոչ-ոքին գրանցվել է Կիրիլ Շուբին-Վյաչեսլավ Զարուբիցկի պարտիայում:

 

3-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Ուկրաինան ներկայացնող Շեւչենկոն: Արամ Հակոբյանը եւ Շանթ Սարգսյանն իրենց ակտիվում ունեն 2,5-ական միավոր ու կիսում են 2-3-րդ հորիզոնականները:

 

Ջերմուկում պարտիաների ընթացքին հետեւել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին