Ապրիլ 25, 2024
9220 դիտում

Ջերմուկում մեկնարկել է Եվրոպայի պատանեկան Գրան Պրիի 2-րդ փուլը


Լուսանկարը` tournaments.chessacademy.am

Լուսանկարը` tournaments.chessacademy.am

Լուսանկարը` tournaments.chessacademy.am

Լուսանկարը` tournaments.chessacademy.am

Լուսանկարը` tournaments.chessacademy.am


Ջերմուկում կայացել է Եվրոպայի պատանեկան Գրան Պրի մրցաշարի 2-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը:

Մրցաշարի տնօրեն Գենադի Նեսիսը նշել է, որ արդեն 15 տարի ինքն անցկացնում է «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարն ու երկար ժամանակ ցանկացել է ընդլայնել այն:

Շախմատի եվրոպական միության ու Հայաստանի շախմատի ֆեդերացիայի աջակցության շնորհիվ այս տարվանից հնարավոր է դարձել այն վերափոխել երեք մրցաշարից բաղկացած Գրան Պրի շարքի: Առաջինը մայիսին տեղի է ունեցել Կիրիշի քաղաքում, երկրորդը Ջերմուկում է, իսկ վերջինը կրկին Կիրիշիում կլինի՝ 2018 թվականին։

«Աշխարհի պատանի աստղերի» 1-ին տուրում լավ են մեկնարկել Հայաստանի ներկայացուցիչները: Արամ Հակոբյանը հաղթել է Սերգեյ Լոբանովին (Ռուսաստան), Շանթ Սարգսյանն ուժեղ է գտնվել Ռուսաստանը ներկայացնող Ստեֆան Պողոսյանից, իսկ Մամիկոն Ղարիբյանն առավելության է հասել Արսենի Նեստերովի (Ռուսաստան) նկատմամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին