Ապրիլ 25, 2024
3597 դիտում

Գաբրիել Սարգսյանը «Հոմենթմեն» թիմի հետ դարձել է Լիբանանի չեմպիոն


Գաբրիել Սարգսյանը
Գաբրիել Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Անթիլիաս քաղաքի Դեմիրճյան կենտրոնում տեղի է ունեցել Լիբանանի շախմատի ակումբային առաջնությունը, որին մասնակցել են 10 թիմեր:

Մրցաշարին մասնակցել են Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը եւ միջազգային վարպետ Մանուել Պետրոսյանը:

Սարգսյանը հանդես է եկել «Հոմենթմեն» ակումբի կազմում, իսկ Պետրոսյանը՝ «Անդրանիկ»: Երկու ակումբներն էլ հայկական են:

Գաբրիել Սարգսյանն իր թիմի հետ դարձել է Լիբանանի չեմպիոն: Նա 5 հաղթանակ է  տարել ու միայն Մանուել Պետրոսյանի հետ պարտիան ավարտել ոչ-ոքի:

«Անդրանիկ» ակումբն էլ գրավել է 2-րդ հորիզոնականը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին