Ապրիլ 18, 2024
9278 դիտում

Հարությունյանը վստահ գլխավորում է Հայաստանի 1-ին խմբի առաջնությունը


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի շախմատի առաջին խմբի մրցաշարում Տիգրան Հարությունյանն ամրապնդվել է առաջին հորիզոնականում:

Հարությունյանը 11-րդ տուրում կարողացել է առավելության հասնել Վահե Դանիելյանի նկատմամբ ու 7 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Երկրորդ տեղում ընթանում է Մանուել Պետրոսյանը, որն իր ակտիվում ունի 6 միավոր: Լավագույն եռյակը եզրափակում է Նորայր Թորոսյանը 4 միավորով:

1-3-րդ տեղեր գրաված շախմատիստներն իրավունք են ստանալու մասնակցել Հայաստանի 78-րդ առաջնության Բարձրագույն խմբին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին