Ապրիլ 20, 2024
12435 դիտում

Արոնյանի նոր մարտահրավերը հավակնորդների մրցաշարում խաղալն է


Լուսանկարը` grandchesstour.org


Լեւոն Արոնյանը պարզապես փայլեց Սենթ-Լուիսում ու մի քանի օրերի ընթացքում հաղթեց արագ ու կայծակնային մրցաշարերում:

Բացի դրամական խոշոր պարգեւատրումից, նա նաեւ զգալիորեն ավելացրել է վարկանշային միավորները, այս պահին 4-րդ տեղում է ընթանում:

Հայ գրոսմայստերը հիմա լրջորեն է տրամադրված Աշխարհի Գավաթին, որը կայանալու է Թբիլիսիում սեպտեմբերի 2-28-ը:

«Եթե որեւէ մեկը կարծում էր, որ ես ուժեղ չեմ արագ շախմատում, սխալվում էր: Թբիլիսիի մրցաշարում իմ մրցակիցները մի լավ կմտածեն, նախքան հիմնական ժամանակում ոչ-ոքի անեն ու հույսը թայ-բրեյքի վրա դնեն»,- ասել է նա:

Արոնյանի խոսքով Աշխարհի գավաթը Հավակնորդների մրցաշարում խաղալու իր վերջին շանսն է ու ամեն ինչ կանի այնտեղ հայտնվելու համար. «Դա մեծ մարտահրավեր է, իսկ ես մարտահրավերներ սիրում եմ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին