Ապրիլ 19, 2024
14913 դիտում

Սենթ-Լուիսի արագ շախմատի մրցաշարի հաղթող Արոնյանն 1-ինն է նաեւ բլիցում


Լուսանկարը` grandchesstour.org


Սենթ-Լուիսի արագ շախմատի մրցաշարի հաղթողի կոչումը նվաճելուց հետո Լեւոն Արոնյա նը մեկնարկել է կայծակնայինում:

Առաջին օրը շախմատիստներն անցկացրել են 9 պարտիա: Արոնյանը հաղթանակ է տարել դրանցից 5-ում: Հայ գրոսմայստերն ուժեղ է եղել Լե Կուանգ Լիեմից, Վիշվանաթան Անանդից, Յան Նեպոմնյաշնիից, Գարի Կասպարովից ու Լենիեր Դոմինգեսից:

 

Ոչ-ոքի է ավարտել հանդիպումները Հիկարու Նակամուրայի, Դավիթ Նավարայի ու Սերգեյ Կարյակինի հետ: Միակ պարտությունն Արոնյանը կրել է Ֆաբիանո Կարուանայից:

 

Նա վաստակել է 18,5  միավոր ու մրցաշարային աղյուսակի առաջատարն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին