10204 դիտում

Հայաստանի առաջին խմբի մրցաշարն անցնում է թեժ ու անզիջում պայքարում


Լուսանկարը` Մեդիամաքս


Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում է Հայաստանի 78-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարը:

Առաջնությունում արդեն տեղի են ունեցել 7 տուրի պարտիաներ: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը, ով իր ակտիվում ունի 5 միավոր:

4,5-ական միավորով 2-3-րդ հորիզոնականներում են ընթանում Դավիթ Շահինյանը եւ Շանթ Սարգսյանը:

Մրցաշարն անցնում է անզիջում ու թեժ պայքարում: Խաղացված 49 պարտիաներից 39-ն ունեցել են հաղթական ավարտ:

1-3-րդ տեղեր գրավածներն իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի 78-րդ առաջնության Բարձրագույն խմբի մրցաշարին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին