Ապրիլ 26, 2024
10341 դիտում

Տիգրան Հարությունյանը Հայաստանի շախմատի 1-ին խմբի առաջատարն է


Տիգրան Հարությունյանը
Տիգրան Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթանում է Հայաստանի 78-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարը, որին մասնակցում է 14 շախմատիստ:

Արդեն կայացել են նախատեսված 13 տուրերից հինգի պարտիաները: Մրցաշարային աղյուսակը 4,5 միավորով միանձնյա գլխավորում է միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը:

2-րդ հորիզոնականում ընթացող Դավիթ Շահինյանն ունի 3,5 միավոր: 4 շախմատիստ՝ Մանուել Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Նորայր Թորոսյանը եւ Գեւորգ Հարությունյանը, վաստակել են 3-ական միավոր ու կիսում են 3-6-րդ հորիզոնականները:

1-3-րդ տեղեր գրավածներն իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի 78-րդ առաջնության Բարձրագույն խմբի մրցաշարին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին